Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողովին անդրադարձել է արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններին

16:24, 24 օգոստոս 2025
Նիկոլ Փաշինյանը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողովին անդրադարձել է արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին:

 

Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով դիվանագիտական ներկայացուցչությունների առանցքային դերն ու նշանակությունը։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը: Երկրի ղեկավարը շեշտել է, որ դրա գործնական իրագործումը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններին, միջազգային հարաբերություններում երկրի առաջնահերթություններին և առաջիկա ծրագրերին։

 

Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ՝ առկա հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավորությունների վերաբերյալ:

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները