Հետևեք մեզ։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին

22:18, 24 օգոստոս 2025
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակում է արել «Х» սոցիալական ցանցում` շնորհակալություն հայտնելով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ շնորհավորել էր Զելենսկուն։

 

«Շնորհակալ եմ Հայաստանի նախագահ Խաչատուրյանին՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ հղած շնորհավորանքի և ուկրաինացի ժողովրդի հասցեին արտահայտած բարեմաղթանքների համար։

 

Ուկրաինան գնահատում է Հայաստանի դիրքորոշումը մեր երկրի տարածքային ամբողջականության հարցում, ինչպես նաև մեր երկրին տրամադրվող հումանիտար օգնությունը», – գրել է Զելենսկին

Վերլուծական

Ամենաընթերցվածները