ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից զգուշացնում են՝ օգոստոսի 25-30-ը ողջ հանրապետությունում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Օգոստոսի 25-ի ցերեկը, 26-30-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.
Կրակ վառել
Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ: