Հետևեք մեզ։

Վերաքննիչ քաղաքացիական և Վերաքննիչ քրեական դատարանների նախագահներ են նշանակվել

15:25, 25 օգոստոս 2025
Վերաքննիչ քաղաքացիական և Վերաքննիչ քրեական դատարանների նախագահներ են նշանակվել

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Վերաքննիչ քաղաքացիական և Վերաքննիչ քրեական դատարանների նախագահներ են նշանակվել։

 

Ըստ այդմ՝ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 18-ի ԲԴԽ-55-Ո-103 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Նարեկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

 

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 18-ի ԲԴԽ-55-Ո-104 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վաչե ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:



Վերլուծական

Ամենաընթերցվածները