Հետևեք մեզ։

Հրդեհ՝ Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում․ դեպքի վայրում է 10 մարտական հաշվարկ

15:30, 25 օգոստոս 2025
Հրդեհ՝  Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում․ դեպքի վայրում է 10 մարտական հաշվարկ

Օգոստոսի 25-ին, ժամը 16։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան  փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման հերթապահ խմբերը, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Վերլուծական

Ամենաընթերցվածները