Ժամը 18։17-ին Ջրվեժի սպունգի արտադրամասի հրդեհը մեկուսացվել է։ Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին, ժամը 16։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։