Հետևեք մեզ։

Arca-ն հայտնել է ինտերնետ կապի խնդիրների մասին

17:51, 25 օգոստոս 2025
Arca-ն հայտնել է ինտերնետ կապի խնդիրների մասին

ՀՀ ազգային վճարային համակարգը (Arca) հայտնել է, որ այս պահին ընկերության ինտերնետ կապուղիների հետ կապված խնդիրների պատճառով անհասանելի են Ecommerce գործարքները։ Այս մասին նշված է  Arca-ի «Ֆեյսբուք»-ի էջում տարածված հաղորդագրությունում։

Arca-ն նշում է, որ ինտերնետ կապուղով աշխատող մյուս ծառայություններում ևս նկատվում են որոշ խափանումներ։

«Թարմացումների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար», – ասված է հայտարարության մեջ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները