Հետևեք մեզ։

Բյուրեղավանցին Ռուսաստանից վերադարձել է և պարզել, որ համայնքապետն իր տունը վաճառել է․ News.am

18:18, 25 օգոստոս 2025
Բյուրեղավանցին Ռուսաստանից վերադարձել է և պարզել, որ համայնքապետն իր տունը վաճառել է․ News.am

Բյուրեղավանի բնակիչ Արայիկ Աթոյանը հացադուլ է իրականացնում համայնքապետարանի շենքի դիմաց՝ այս կերպ իր բողոքն արտահայտելով համայնքապետի գործողությունների դեմ։

NEWS.am–ի հետ զրույցում վրանում գիշերող Արայիկ Աթոյանը պատմեց, որ համայնքապետ Հակոբ Բալասանյանն իրենից ապօրինաբար խլել է իր տունն ու տվել մեկ ուրիշի։

«Անցած տարի ես Ռուսաստանից եկել եմ Հայաստան՝ իմանալով, որ ունեմ 4 պատ, սեփականություն, որն ինձ կտակել են տատիկ պապիկս։ Եկել եմ ու պարզել, որ քաղաքապետը փոխել է հասցեն ու ապօրինաբար ծախել իմ մի սենյակը։ Մի քանի անգամ մտել եմ մոտը, հանգիստ խոսել, ասել՝ վերադարձնի իմ սեփականությունը։ Մի քանի անգամ գալ գնալուց հետո քաղաքապետն իր տեղակալի հետ ինձ առեւանգել են գիշերվա կես, ավտոյի դռները փակել, պահանջել, որ դիմումիցս հրաժարվեմ»,– պատմեց նա։

 

 

«Նապաստակային դիվանագիտության»․ խաղաղության դատարկ խոստումը

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները