Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը), ArmeniaSputnik–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք,որ ՀՀ ՊՆ դիրքերից մեկում կրակոց է հնչել, զինծառայողներից մեկը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
«Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,– հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը։