Հարավային Կովկասում «3+3» ձևաչափն ունի իր պատմությունը և ստեղծվել է տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Հարավային Կովկասին հարակից երկրների միջև խորհրդակցություններ անցկացնելու համար․ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Մինչ օրս մի քանի հանդիպում է տեղի ունեցել տարբեր երկրներում, և, եթե չեմ սխալվում, առաջին հանդիպումներից մեկը կայացել է Թեհրանում:
Այս մեխանիզմն արդեն ժամանակի փորձություն է անցել որպես տարածաշրջանային կազմակերպություն, որը նպաստում է տարածաշրջանի երկրների, հատկապես` Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի կարգավորմանը»,- ասել է նա: