Դատարանը մերժեց դադարեցնել քրեական հետապնդումը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ։
Փաստաբանը միջնորդել է Իսակովի հողերի դրվագի մասով դադարեցնել Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել քրգործը՝ հաշվի առնելով ապացույցների ձեռքբերման ապօրինի եղանակները։
Հիշեցնենք՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և օրենքով սահմանված արգելքին հակառակ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար: