Հետևեք մեզ։

Վերականգնվել է պետությանը պատճառված 595 մլն դրամ վնասը. ՔԿ

08:01, 27 օգոստոս 2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 595 մլն դրամ վնասը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է սնանկության կառավարչի կողմից առերևույթ անօրինական գործողություններ կատարելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում իրականացված բազմակողմանի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 595 մլն ՀՀ դրամն ամբողջությամբ: 

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Վերլուծական

Ամենաընթերցվածները