Հետևեք մեզ։

Ծննդյան տարեդարձը նշելուց հետո 17 քաղաքացի, որոնցից 11-ը՝ անչափահասներ, Գորիսում հայտնի «Փոսիկի աղբյուր» բացօթյա տաղավարից տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց. Shamshyan.com

09:18, 27 օգոստոս 2025
Ծննդյան տարեդարձը նշելուց հետո 17 քաղաքացի, որոնցից 11-ը՝ անչափահասներ, Գորիսում հայտնի «Փոսիկի աղբյուր» բացօթյա տաղավարից տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց. Shamshyan.com

Օգոստոսի 25-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ՝ «թունավորում» ախտորոշմամբ:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:00-ի սահմաններում Գորիս քաղաքի «Փոսիկի աղբյուր» կոչվող տարածքից «Գորիս» բժշկական կենտրոն են տեղափոխվել Սյունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Աշոտ Տ.-ն, 65-ամյա Ժաննա Տ.-ն, 18-ամյա Ալեքս Մ.-ն, 70-ամյա Ջուլիետա Պ.-ն, 39-ամյա Նարինե Բ.-ն, 17-ամյա Արմեն Մ.-ն, 18-ամյա Արթուր Ա.-ն, 18-ամյա Արտյոմ Ս.-ն, 12-ամյա Եվա Բ.-ն, 4-ամյա Նարե Գ.-ն, 15-ամյա Գոռ Մ.-ն, 10-ամյա Արփի Ա.-ն, 10-ամյա Նատալի Հ.-ն, 16-ամյա Հմայակ Ա.-ն, 17-ամյա Արտյոմ Մ.-ն, 16-ամյա Ավետ Ե.-ն և 15-ամյա Էլիդա Պ.-ն:  Գ. Շամշյանի տեղեկություներով՝ քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ նշված անձինք դեռևս անհայտ սննդից թունավորվել են Գորիսում հայտնի «Փոսիկի աղբյուր» կոչվող բացօթյա տաղավարում և հիվանդանոց են ընդունվել «սուր էկզոգեն սննդային թունավորում» ախտորոշմամբ: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները