Հետևեք մեզ։

Ունենք նոր այբբենարաններ, և ուսուցման մեթոդներում կարող ենք տեսնել, որ նորություններ են առաջարկված․ Անդրեասյան

12:02, 27 օգոստոս 2025
Ունենք նոր այբբենարաններ, և ուսուցման մեթոդներում կարող ենք տեսնել, որ նորություններ են առաջարկված․ Անդրեասյան

Այս տարվանից արդեն դպրոցները՝ 1-11-րդ դասարանները ներառյալ, կգործեն նոր չափորոշչով: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ նոր դասագրքերն այս տարվա մրցույթների արդյունքներով որակական մեծ փոփոխությունների են ենթարկվել՝ դառնալով «լավ դասագրքեր»:

«Այս երեք տարիների ընթացքում արդեն իսկ տպագրել ենք ավելի քան 220 դասագիրք:

Պետք է նշեմ, որ, օրինակ, այս տարվա արդյունքներով մեր դասագրքերի շուրջ 45 տոկոսն այլընտրանք է ունեցել, ինչը նշանակում է, որ նույն առարկայի, նույն դասարանի դասագրքից ունեցել ենք երկու տարբեր գիրք, և ուսուցիչներն ունեցել են հնարավորություն՝ ընտրելու իրենց ավելի հարմար դասագիրքը: Սա նշանակում է, որ, իսկապես, հսկայական աշխատանք է արված, որը հնարավորություն է տվել մեր ուսուցչներին՝ ընտրելու նոր ուսումնական նյութեր, դասավանդման նոր մոտեցումներ»,- ասաց նախարարը՝ նկատելով, որ դասագրքերը ոչ միայն գիտելիքի և փաստերի, այլև մեթոդաբանական որոշակի հնարքների և շղթայի ամբողջություն են:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրեց, որ այս տարի 1-ին դասարանում նոր չափորոշչով են աշխատելու:

«Ունենք նոր Այբբենարաններ, և ուսուցման մեթոդներում կարող ենք տեսնել, որ նորություններ են առաջարկված:

Շատ կարևոր են համարում, որ ժամանակային իմաստով դրանք քննարկված են ուսուցիչների հետ, որովհետև դասագրքերը էլեկտրոնային տարբերակով հասանելի են դարձել դեռևս մայիս-հունիսին ուսուցիչների համար, և ուսուցիչներն ունեցել են ժամանակ՝ ծանոթանալու, ընտրելու»,- ասաց նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները