Հետևեք մեզ։

Հպարտ ենք աջակցելու Կոսովոյում Հայաստանի ներգրավվածությանը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

15:38, 27 օգոստոս 2025
Հպարտ ենք աջակցելու Կոսովոյում Հայաստանի ներգրավվածությանը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
ԱՄՆ ռազմական կցորդ գնդապետ Քրոուն բարի երթ է մաղթել Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելության կազմում ծառայության պատրաստվող ՀՀ խաղաղապահ բրիգադի նոր հերթափոխի զինծառայողներին։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջից:
 
«2004 թ․ սկսած՝ Հայաստանը մշտապես ներկայացված է եղել ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերի կազմում՝ ի ցույց դնելով տարածաշրջանային խաղաղության ու կայունության հարցում իր հանձնառությունը։ Հայաստանը շարունակում է մնալ Կոսովոյի ուժերում առավել մեծ ներկայացվածություն ունեցող ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիրը՝ գերազանցելով մի քանի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ երկրների։
 
Այս կայուն մոտեցումն ընդգծում է Հայաստանի՝ որպես հուսալի գործընկերոջ դերակատարումը տարածաշրջանային անվտանգային գործողություններում և վերջինիս՝ դաշնային ուժերի հետ կողք կողքի աշխատելու պատրաստակամությունը։
 
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հպարտ է աջակցելու Կոսովոյում Հայաստանի ներգրավվածությանը, որը համահունչ է դաշինքներն ամրապնդելու, ՆԱՏՕ-Բալկաններ հանձնառությունների առաջմղման և կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ ամուր անվտանգային գործընկերությանը նոր թափ հաղորդելու մեր ընդհանուր նպատակներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները