Հետևեք մեզ։

Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

18:59, 27 օգոստոս 2025
Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել է։

 

Նրա փաստաբան Լեւոն Սահակյանը հայտնել է, որ Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։

 

Հիշեցնենք, որ Վայոց ձորում փոխգնդապետի ծեծի գործով 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտվել Հարություն Գրիգորյանը։ Վճիռը մտել էր օրինական ուժի մեջ։ 2024թ. փետրվարին Հարություն Գրիգորյանը պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել ՔԿՀ-ից։ Այս մասով դատական ակտը բեկանվել էր վերաքննիչ ատյանի կողմից և Հարություն Գրիգորյանը կրկին տեղափոխվել էր ՔԿՀ՝ շարունակելու կրելու պատիժը։ Դրանից հետո Վճռաբեկ դատարանն այս տարվա գարնանը որոշել է գործն ուղարկել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Միևնույն ժամանակ Հարություն Գրիգորյանին կալանավորելու որոշում էր կայացվել։

 

2023թ. հուլիսի 27-ին մոտ 4 տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանը մահացել է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները