ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հանրայինին տված հարցազրույցում՝ Պետրոս Ղազարյանի հարցին, թե Թրամփի ուղիով հայ մաքսային աշխատակիցը ստուգելու է ադրբեջանցիներին, թե ոչ, պատասխանեց․
«Մենք հասանելիություն ենք ստանալու Ադրբեջանի ենթակառուցվածքների նկատմամբ, բնականաբար Ադրբեջանը հասանելիություն է ստանալու մեր ենթակառուցվածքների նկատմամբ, այդ թվում Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ են ստանալու կապվելու Նախիջևանի հետ, փոխադարձաբար Հայաստանի համար առավելություններով միջազգային և ներպետական տրանսպորտային շարժի համար։ Այս ենթակառուցվածքների բացումից առաջ պետք է լինի սահմանազատում, պետք է այս կողմից դրվի ՀՀ դրոշը, այն կողմից Ադրբեջանի դրոշը, կառուցվի ինչ-որ սահմանային անցակետ, պետք է լինեն սահամանային ծառայություններ, սա լինելու է 2 երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակում, պայմանավորվել ենք այն ինչ գրված է»,- հայտարարեց Միրզոյանը։