Հետևեք մեզ։

«Սիս-Ալպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում խախտումներ են հայտնաբերվել․ ՍԱՏՄ

07:59, 28 օգոստոս 2025
«Սիս-Ալպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում խախտումներ են հայտնաբերվել․ ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Սիս-Ալպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, ք․ Սիսիան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
 
 
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Պանիր Լոռի 50%» (արտադրված 10․06․2025), «Պանիր Չանախ 47%» (արտադրված 18․07․2025), «Թթվասեր 15%» (արտադրված 12․07․2025) արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։
 
Կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, դադարեցվել է, տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրիր, հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել սահմանված նորմերին, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները