Երբ արձանագրում ենք, որ խաղաղություն է հաստատվել, չենք արձանագրում, որ կողմերը այլևս հարցեր չունեն․ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ միջպետական հարաբերությունների հաստատումը և զարգացումը դինամիկ պրոցես է. կողմերը ունեն իրենց համաձայնություններն ու անհամաձայնությունները։
Փաշինյանն ասել է, որ նման բան չի լինում անգամ այն երկրների հետ մեր հարաբերություններում, որոնց հետ մենք երբեք կոնֆլիկտ չենք ունեցել, խնդիր չենք ունեցել, նույնիսկ ունենք բարեկամական հարաբերություններ։