Ո՞վ է ասել, որ կառավարությունն ընդունում է, որ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի է. ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ո՞վ է հայտնել նման դիրքորոշում, ով նման դիրքորոշում հայտնել է, թող դիմում գրի՝ գնա, բացարձակապես նման դիրքորոշում չի կարա լինի»,- ասաց Փաշինյանը:
Լրագրողի դիտարկմանը՝ կառավարությունն է հայտնել, Փաշինյանն ասաց. «Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենա: Ընդհանրապես կառավարությունում եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ես ինքս նրանց կհանեմ»:
ՀԷՑ-ի գործով որևէ մեկը որևէ տեղ ՀՀ-ին չի կարող հաղթել, այդ թեման վաղուց ավարտված թեմա է, և ՀԷՑ-ը պետք է ծառայի ՀՀ ժողովրդին: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 28-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք Կառավարությունը պատրաստվո՞ւմ է իրականացնել ՀԷՑ-ի գործով ՀՀ Կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային դատարանի որոշումը:
«Չի կարող, դա բացառված սցենար է, որ որևէ սցենարով ՀԷՑ-ը շարունակի չծառայել ՀՀ ժողովրդին»,- հավելեց Փաշինյանը: