Ակնհայտ է, որ Նեթանյահուի հայտարարությունը որևէ կապ չունի ոչ ՀՀ-ի ու ոչ հայ ժողովրդի շահերի հետ, հայտարարել է Փաշինյանը:
«Եվ ընդհանրապես, մենք պետք է հասկանանք, մենք ուզու՞մ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր պետության շահերի և ժողովուրդի շահերի հետ կապ չունի»,-ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայկական և ասորական ծագումով փոդքասթեր Պատրիկ Բեթ-Դեյվիդի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։
Հարցին, թե ինչո՞ւ ոչ մի իսրայելցի վարչապետ չի ճանաչում Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին իրականացված ցեղասպանությունը, Նեթանյահուն արձագանքել է. «Ես հենց նոր ճանաչեցի։ Ահա, խնդրեմ»։