Հետևեք մեզ։

Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ հայտնաբերել են 2 տղամարդու մшրմին․ Shamshyan.com

13:40, 28 օգոստոս 2025
Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ  հայտնաբերել են 2 տղամարդու մшրմին․ Shamshyan.com

Օգոստոսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում տեղեկություն են ստացել, որ Ծաղկաձոր քաղաքում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ կառուցվող էլիտար թաղամասի հարևանությամբ, մահացած քաղաքացիներ կան։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են իրավապահներն ու հրշեջ-փրկարարները:

Տեղում քրեական, համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են 2 տղամարդու մարմին, և պարզվել է նաև, որ 2 հոգու էլ «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Հրազդան» բժշկական կետրոն։ 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվոմ են մահացածների և վիրավորների ինքնությունը։

Ըստ տեղում հավաքված քաղաքացիների՝ մահացածներն ու վիրավորները նշված վայրում երկաթե զրուցարան են տեղադրելիս եղել, երբ հավանաբար անզգուշաբար կպել են այդտեղով անցնող 10 000 վոլտ լարման հոսանքի լարերին և հոսնաքահարվել։

Մահացածները հարազատ եղբայրներ էին, ովքեր Արմավիրի մարզի բնակիչներ էին: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները