ABC media-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 1֊ից Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15֊ին:
Երևանի դպրոցների մասով տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Նախաձեռնության նպատակներից մեկն առավոտյան ժամերին երթևեկությունը թեթևացնելն է: