Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ օգոստոսի 30-ին կմեկնի Չինաստան

08:41, 29 օգոստոս 2025
Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ օգոստոսի 30-ին կմեկնի  Չինաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը աշխատանքային այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։ Հայտնում է վարչապետի աշխատակազմը։
 
Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ գագանթաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: Նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և փոխնախագահ Հան Ճենի հետ։
 
Այցի շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա օտարերկրյա պետությունների գործընկերների հետ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները