Հայտարարում ենք «Մեր Ձևով» կամավորական շարժման ձևավորման մասին, շարժման շնորհանդեսի ժամանակ ասել է Նարեկ Կարապետյանը։
«Կամավորական շարժումն այն հարմար ձևաչափն է, որը թույլ կտա առանց մեր հասարակությանը բաժանելու՝ համախմբել մարդկանց լավ, մեծ ու բարի գործեր անելու համար»,- նշել է նա:
Բայց նաև ստեղծելու ենք նոր քաղաքական ուժ։ Հայաստանում սպասվող ընտրություններին մասնակցելու համար քաղաքական միավոր ստեղծելն ամենահարմար ձևն է»,–ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Շարժումն իրականացնելու է գործողություններ 5 ուղղություններով, ստեղծվելու է 5 աշխատանքային խումբ։