Հետևեք մեզ։

ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջնականապես կլուծարվի մինչև 2025 թվականի դեկտեմբեր. ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ

10:06, 29 օգոստոս 2025
ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջնականապես կլուծարվի մինչև 2025 թվականի դեկտեմբեր. ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ

ԵԱՀԿ Մինսկի խումբը վերջնականապես կլուծարվի մինչև 2025 թվականի դեկտեմբեր, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։

Խոսքը երեք ինստիտուտների՝ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնի և բարձր մակարդակի պլանավորման խմբի աշխատանքի դադարեցման մասին է, РБК-ին ասել է Ալեքսանդր Լուկաշևիչը։

 

«Հաշվի առնելով կողմերի (Հայաստանի և Ադրբեջանի - խմբ.) դիրքորոշումը դրանց պահպանման աննպատակահարմարության վերաբերյալ, մենք որևէ պատճառ չենք տեսնում դրանց լուծարումը կանխելու համար»։

Հիշեցնենք՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ դիմել են ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու նպատակով։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները