Հետևեք մեզ։

Արարատ Միրզոյանի հետ համաձայնեցինք դիտարկել Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությունը․ Պակիստանի ԱԳ նախարար

13:45, 29 օգոստոս 2025
Արարատ Միրզոյանի հետ համաձայնեցինք դիտարկել Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությունը․ Պակիստանի ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Պակիստանի ԱԳ նախարար Իշաք Դարը հեռախոսազրույց են ունեցել։
 
«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ այսօր ջերմ հեռախոսազրույց ունեցանք և համաձայնեցինք դիտարկել Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությունը»,— X-ի իր էջում գրել է Պակիստանի ԱԳ նախարար Իշաք Դարը։
 
Հիշեցնենք՝ Պակիստանը  չի ճանաչում Հայաստանը, որպես պետություն, այն դեպքում, երբ Հայաստանը ճանաչում է Պակիստանին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները