Հետևեք մեզ։

Կոտայքում «Opel»-ը հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին

14:38, 29 օգոստոս 2025
Կոտայքում «Opel»-ը հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Սմբատ Օ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված ծառերին և հայտնվել երակթե արգելապատնեշի վրա: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան: 
 
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները