Հետևեք մեզ։

Ջրափրկարարներն 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել երեք քաղաքացու

18:22, 29 օգոստոս 2025
Ջրափրկարարներն 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել երեք քաղաքացու

Օգոստոսի 29-ին, ժամը 17։45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Ջրափրկարարներն ափից մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել երեք քաղաքացու և ռետինե թիանավակը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները