Հետևեք մեզ։

Չարենցավանի կամրջի տակ ընկած 34–ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է մի քանի կմ հեռավորության վրա՝ «Արգել ՀԷԿ»-ում

19:16, 29 օգոստոս 2025
Չարենցավանի կամրջի տակ ընկած 34–ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է մի քանի կմ հեռավորության վրա՝ «Արգել ՀԷԿ»-ում

Այսօր, օգոստոսի 29-ին, առեղծվածային և ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքի կամրջի տակով հոսող գետում դի կա։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, գետը քշել տարել էր մարմինը, և մոտ 40 րոպե որոնողական աշխատանքների արդյունքում այն դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Արգել ՀԷԿ»-ում հայտնաբերվել է։

 

Փրկարարները, ոստիկանները, քաղաքացիներն ու «Արգել ՀԷԿ»-ի աշխատակիցները մեծ դժվարությամբ այն դուրս են բերել։

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

 

Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Արփինե Բ․-ն է։

 

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն՝ պարզվում է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները