Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
Գրիգորյանն ու Փեզեշքիանն ընդգծել են, որ երկու երկրները հաստատակամ են զարգացնել շարունակական երկխոսությունը՝ միտված ռազմավարական գործընկերության հաստատմանը:
Փեզեշքիանը նշել է, որ Հայաստան–Իրան վերջին բարձրաստիճան շփումները և իր պաշտոնական այցը ՀՀ նպաստել են Իրանում առկա անորոշությունների արդյունավետ հասցեագրմանը: