Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Արտաքին գործերի նախարարի հետ

15:06, 30 օգոստոս 2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Արտաքին գործերի նախարարի հետ
Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանը, շեշտել առկա ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված Հայաստան–Իրան երկկողմ շփումների շարունակականությունը:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներն ու ընդգծել խաղաղության պահպանման կարևորությունը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները