Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Դեբեդ գյուղի անտառային հատվածում երկու հոգի մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները Դեբեդ և Չկալով գյուղերի միջակայքում գտնվող «Աղեգի» հանդամասում հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Դեբեդ գյուղում գտնվող իրենց ավտոմեքենայի մոտ: