Հետևեք մեզ։

Կապանում անձը մուրճով մի քանի անգամ հարվածել է 49-ամյա տանտիրոջ գլխին՝ ապա խառնել է տան իրերը՝ ստեղծելով գողության պատրանք

11:40, 01 սեպտեմբեր 2025
Կապանում անձը մուրճով մի քանի անգամ հարվածել է 49-ամյա տանտիրոջ գլխին՝ ապա խառնել է տան իրերը՝ ստեղծելով գողության պատրանք
Օգոստոսի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Կապան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Հունան Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերել է 49-ամյա մորեղբոր դիակը՝ արյունլվա և գլուխը վնասված վիճակում։
 
Սպանության հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնվել:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 20․30-ի սահմաններում, պարտքուպահանջի շուրջ վիճաբանություն է եղել 49-ամյա տղամարդու և 42-ամյա համաքաղաքացու միջև, որի ընթացքում էլ վերջինս մուրճով մի քանի անգամ հարվածել է 49-ամյա տանտիրոջ գլխին՝ պատճառելով մահ, ապա խառնել է տան իրերը՝ ստեղծելով գողության կեղծակերպում։
Կապան քաղաքի բնակիչ 42-ամյա տղամարդը օգոստոսի 29-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է
 
 
Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։
Հանցագործության գործիք մուրճը հայտնաբերվել է։
Կատարվում է նախաքննություն:
 
 
 
 
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները