Հետևեք մեզ։

Կովկասում երկարաժամկետ կայունությունը բխում է Թուրքիայի և Ռուսաստանի ընդհանուր շահերից․ Էրդողան

12:30, 01 սեպտեմբեր 2025
Կովկասում երկարաժամկետ կայունությունը բխում է Թուրքիայի և Ռուսաստանի ընդհանուր շահերից․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա բանակցությունների հաջողության հույս է հայտնել՝ նշելով, որ և՛ Անկարային, և՛ Մոսկվային անհրաժեշտ է կայունություն Կովկասում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո Թուրքիայի նախագահի գրասենյակի հրապարակած հայտարարության մեջ։

«Նախագահ Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կհանգեցնեն կայուն խաղաղության՝ նշելով, որ Կովկասում երկարաժամկետ կայունությունը բխում է Թուրքիայի և Ռուսաստանի ընդհանուր շահերից», - նշված է հայտարարության մեջ։ 

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները