Արցախի անկախության տոնի նախօրեին Աննա Հակոբյանը ընտրեց կանգնել հայ ժողովրդի արյունահեղության պատասխանատուների կողքին։ Այդ մասին գրված է Լիբանանի հայ համայնքի էջում:
«Ավելի քան 10,000 հայ սպանված է, մեր պատմական հողերը շարունակում են մնալ օկուպացիայի տակ, իսկ երկու տասնյակից ավելի հայեր ապօրինի կերպով պահվում են Բաքվի բանտերում, մինչդեռ Աննա Հակոբյանը ժպտում է դահիճների հետ կանգնած։
Այս ամոթալի ներկայացումը տեղի է ունեցել Չինաստանում, որտեղ Հակոբյանը հանդիպել է Մեհրիբան Ալիեւայի եւ Էմինե Էրդողանի հետ»,– նշվում է հայտարարության մեջ։