Հետևեք մեզ։

Թեհրանը դեմ է Հարավային Կովկասի գործերին արտաքին միջամտությանը. Փեզեշքիանը` Էրդողանին

11:10, 02 սեպտեմբեր 2025
Թեհրանը դեմ է Հարավային Կովկասի գործերին արտաքին միջամտությանը. Փեզեշքիանը` Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թիենծինում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան նպատակահարմար է համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ հավելելով, որ Անկարան այդ հարցում կշարունակի աջակցել Թեհրանին:

Ղեկավարները մտքեր են փոխանակել նաև Սիրիայում, Գազայի հատվածում իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի վերաբերյալ:

Իրանի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախաստորագրմանը: Փեզեշքիանը նաև նշել է, որ Թեհրանը դեմ է Հարավային Կովկասի գործերին արտաքին միջամտությանը և պատրաստ է ամրապնդել համագործակցությունը հարևանների հետ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները