Ռուսաստանը երբեք չի առարկել Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, բայց ՆԱՏՕ-ն այլ հարց է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպման ժամանակ:
Պուտինը հավելել է, որ Մոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Նա նշել է, որ Ուկրաինայի անվտանգությունը չի կարող ապահովվել Ռուսաստանի անվտանգության հաշվին։