Հետևեք մեզ։

Ինձ համար նաև պլան մինիմումը այն է, որ մինչև Հայաստանում այնպիսի իշխանությունների ձևավորումը, որոնք որ պետական մակարդակով առաջ կմղեն Արցախի հարցը․ Գեղամ Ստեփանյան

13:50, 02 սեպտեմբեր 2025
Ինձ համար նաև պլան մինիմումը այն է, որ մինչև Հայաստանում այնպիսի իշխանությունների ձևավորումը, որոնք որ պետական մակարդակով առաջ կմղեն Արցախի հարցը․ Գեղամ Ստեփանյան

Արցախցիների վերադարձի համատեքստում՝ ես ինձ համար հստակ ունեմ, այսպես ասած՝ պլան-մինիմում, և այդ պլան-մինիմումը այն է, որ ձևավորվի միջազգային հարթակ, որտեղ հնարավորություն ստեղծվի Արցախի ներկայացուցիչների և Ադրբեջանի, ինչպես նաև միջազգային դերակատարների մասնակցությամբ քննարկելու հարցերը։ Սա չկա։ Այս մասին «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով այս խորհրդաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 

«Ցավով պետք է արձանագրեմ, որ նաև երեկ պարզ դարձավ, որ լուծարվել է Մինսկի խումբը, որը թեև «դե-ֆակտո» արդեն երկար ժամանակ չէր գործում, բայց «դե-յուրե» հանդիսանում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարթակ»։ 

«Այսինքն, մենք չենք կարող հայ ժողովրդից ավելի հայ ժողովրդի համար մտածել։ Սա է իրականությունը, ապրում ենք այս իշխանությունների ժամանակահատվածում, և նաև այդ առումով ինձ համար նաև պլան մինիմումը այն է, որ մինչև Հայաստանի Հանրապետությունում այնպիսի իշխանությունների ձևավորումը, որոնք որ պետական մակարդակով առաջ կմղեն այս հարցը՝ անել ամեն ինչ, որ չփակվի այդ հարցը»։ 

 

Նա նաև հայտնեց, որ պարզվում է, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանը ոչ միայն դիմել են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու նամակով, այլ նաև ինտենսիվ աշխատանք են տարել տարբեր պետությունների հետ, որ հանկարծ որևէ պետություն վետոյի իրավունք չունենա, այդ թվում՝ նաև Հայաստանը։ 


Վերլուծական

Ամենաընթերցվածները