Հետևեք մեզ։

Արցախից հրաժարված մարդիկ ոչնչություն են. Տիրան Խաչատրյան (տեսանյութ)․ News.am

18:14, 02 սեպտեմբեր 2025


Արցախը հռչակել է իր անկախությունը՝ համաձայն օրենքի և միջազգային իրավունքի բոլոր նորմերի, և ոչ ոք չի կարող հակառակը պնդել։ NEWS.am թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

«Այսօր Արցախի անկախության օրն է, և միշտ այդպես կլինի»,- հավելել է նա։

Խաչատրյանը նշել է, որ այսօր Արցախի Հանրապետությունից հրաժարվում են նրանք, ովքեր նախկինում մեծ խանդավառությամբ նշում էին այս օրը և ամպագոռգոռ հայտարարություններ անում:  

«Նման մարդիկ ոչնչություն են, իսկ ոչնչության վրա ժամանակ վատնելն իմաստ չունի»,- ընդգծել է նա՝ պարզաբանելով, որ չի անհանգստանում, թե իրեն կարող են հետապնդել նման հայտարարությունների համար։

Խաչատրյանը հիշեցրել է, որ պատերազմը ոչ միայն ռազմական գործողություններն են, այլև հակառակորդին կամքը պարտադրելու այլ մեթոդները։

«Պատերազմը դեռ շարունակվում է։ Մեր թշնամու տեսանկյունից ռազմական գործողություններ վարելն իմաստ չունի, քանի որ նա արդեն իսկ իր նպատակներին է հասնում՝ ի վնաս Հայաստանի։ Հայաստանը պետք է հրաժարվի զիջումների քաղաքականությունից, պետք է զարգացնի տնտեսությունը և ամրապնդի անվտանգության համակարգը», - եզրափակել է նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները