Հետևեք մեզ։

Շահումյան-Տափերական գյուղերի միջնամասում ավտոմեքենա է այրվել

19:16, 02 սեպտեմբեր 2025
Շահումյան-Տափերական գյուղերի միջնամասում ավտոմեքենա է այրվել

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13։49-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան-Տափերական գյուղերի միջնամասում այրվում է ավտոմեքենա։ Այդ մասին տեղեկացնում են ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։04-ին, մարվել՝ 14։48-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը` մասամբ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները