Հետևեք մեզ։

Ջրափրկարարներն ափից մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել չորս քաղաքացու

08:31, 03 սեպտեմբեր 2025
Ջրափրկարարներն ափից մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել չորս քաղաքացու

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19։52-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում 4 քաղաքացի մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է օգնություն։

2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել չորս քաղաքացու և մոտորանավակը

Վերլուծական

Ամենաընթերցվածները