Հետևեք մեզ։

Սրբազանների և նախկին նախագահների վարույթներով դատախազների պաշտոնները բարձրացվել են

12:43, 03 սեպտեմբեր 2025
Սրբազանների և նախկին նախագահների վարույթներով դատախազների պաշտոնները բարձրացվել են

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բարձրացրել է Բագրատ Սրբազանի և Միքայել Սրբազանի գործերով մեղադրող դատախազների պաշտոնները։

Այս մասին Hayastan.news-ին հայտնի է դառնում Դատախազության կադրային փոփոխություններից:

Բագրատ Սրբազանի,Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարույթենրով մեղադրողներից մեկը՝ Հայկ Հովհաննիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից: 

Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի գործով մեղադրողներից Վահան Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Կիմ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


 

Վերլուծական

Ամենաընթերցվածները