Հետևեք մեզ։

Փաշինյանի հայտարարությունը՝ «կառավարությունը ես եմ», ձեզ ասում է այն ամենը, ինչ պետք է իմանալ Արևմուտքի գովաբանվող «ժողովրդավարության» մասին․ Ամստերդամ

13:27, 03 սեպտեմբեր 2025
Փաշինյանի հայտարարությունը՝ «կառավարությունը ես եմ», ձեզ ասում է այն ամենը, ինչ պետք է իմանալ Արևմուտքի գովաբանվող «ժողովրդավարության» մասին․ Ամստերդամ

Իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը X-ի իր միկրոբլոգում կիսվել է Փաշինյանի ճեպազրույցի տեսանյութով՝ կից գրելով․ «Հայկական կառավարության միջամտությունը եկեղեցու գործերին նրա աճող ավտորիտարիզմի առանցքային ցուցանիշն է։

Պարոն Փաշինյանի անորոշ ու հիստերիկ հայտարարությունը՝ «կառավարությունը ես եմ», ձեզ ասում է այն ամենը, ինչ պետք է իմանալ Արևմուտքի կողմից այդքան հաճախ գովաբանվող այս «ժողովրդավարության» մասին»: 


Վերլուծական

Ամենաընթերցվածները