Հետևեք մեզ։

Հարկ է վերջ տալ ապօրինություններին, ազատ արձակել Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և կեղծ մեղադրանքներով կալանավորված անձանց․ Մայր Աթոռ

14:35, 03 սեպտեմբեր 2025
Հարկ է վերջ տալ ապօրինություններին, ազատ արձակել Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և կեղծ մեղադրանքներով կալանավորված անձանց․ Մայր Աթոռ
Սեպտեմբերի 2-ին օրենքի և իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ, ևս մեկ անգամ երկարաձգվեց Գերշանորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը։
Խիստ բացահայտ է, որ դատարանը, արդարադատություն իրականացնելու փոխարեն, ակնհայտորեն միացել է իշխանությունների հրահրած հակաեկեղեցական արշավին՝ ստանձնելով եկեղեցականների և Եկեղեցուն աջակցող անձանց նկատմամբ հաշվեհարդար կիրառելու անպատվաբեր դերակատարություն․ հայտարարել է Մայր Աթոռը։
 
«Հարկ է վերջ տալ ապօրինություններին, այդ թվում՝ խտրական մոտեցմանը, և անհապաղ ազատ արձակել ինչպես Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այնպես և կեղծ մեղադրանքներով կալանավորված անձանց»,-նշված է հայտարարությունում։։

Վերլուծական

Ամենաընթերցվածները