Հետևեք մեզ։

Եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա, այդպես հանդիպում կկայանա․ Պուտին

16:00, 03 սեպտեմբեր 2025
Եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա, այդպես հանդիպում կկայանա․ Պուտին

Ուկրաինայի անվտանգությունը չի կարող ապահովվել Ռուսաստանի անվտանգության հաշվին, ասել է Պուտինը՝ այսօր կայացած մամուլի ասուլիսում։

«Ռուսաստանը երբեք չի քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները տարածքների դիմաց։ ՌԴ–ն պայքարում է ոչ այնքան տարածքների համար, որքան մարդկանց սեփական լեզվով խոսելու և իրենց մշակույթով ապրելու իրավունքի համար»,-նշել է նա։


Անդրադառնալով իր և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հնարավոր հանդիպմանը՝ նա նշել է, որ դա հնարավոր է, եթե լավ նախապատրաստված լինի և տանի դեպի դրական արդյունք և հավելել․ «Եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա, այդպես հանդիպում կկայանա»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները