Հետևեք մեզ։

ՔՊ-ական համայնքապետի եղբայրն, աներորդին ու որդիները պարեկի են ծեծել․ «Հետք»

22:33, 03 սեպտեմբեր 2025
ՔՊ-ական համայնքապետի եղբայրն, աներորդին ու որդիները պարեկի են ծեծել․ «Հետք»

Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանը հերքում է շրջանառվող լուրերն այն մասին, որ ինքն ու եղբայրը  Շահումյան գյուղում միջադեպի մասնակից են եղել ու ծեծել են ոստիկանության ծառայողի։

«Միջադեպ եղել է, բայց իմ և իմ եղբոր մասնակցությամբ չի եղել։ Դեպքը եղել է ոստիկանության ծառայության մեջ չգտնվող անձի ու Շահումյան բնակավայրի որոշ երիտասարդների միջև։ Նրանց մեջ եղել է նաև իմ եղբոր որդին։ Վեճը տեղի է ունեցել ներանձնային հարցի շուրջ։ Նշեմ ավելին, երկու կողմն էլ միմյանց ազգականներ են։ Հարուցվել է քրեական գործ, որը այժմ քննվում է։ Վստահ եմ, որ գործի քննությունը իրականցվում է Հայաստանի Հանրապետության օրենքների շրջանակներում»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Լ. Յայլոյանը։

Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը նշեց, որ միջադեպի մասնակից 5 անձ ձերբակալվել է, որոնց թվում Խոյ համայնքի ղեկավարը չկա։

Թարմացում, 23:31. «Հետքին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել: Պարեկային ծառայող Սմբատ Կնյազյանի և Յայլոյանների միջև միջադեպը տեղի է ունեցել 2025թ. հուլիսի 31-ին: Կալանավորված են Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի եղբայրը՝ Մարգար Յայլոյանը, աներորդին և երկու որդիները՝ Գրիշա և Էրիկ Յայլոյանները:

Վերլուծական

Ամենաընթերցվածները