Ռուսաստանը զգուշավոր լավատեսությամբ է վերաբերվում Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ռուսաստանում զգուշավոր լավատեսությամբ են նայում Երևանի և Բաքվի միջև նախաստորագրված համաձայնագրին։ Դա ներդրում է տարածաշրջանում խաղաղությունն ամրապնդելու մեջ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը։