Հետևեք մեզ։

Շահերի բախում կա․ ՀԷՑ–ի հայցից ՀՀ կառավարությանը Ստոկհոլմում պաշտպանող փաստաբանական ընկերությունը փոխվել է

12:17, 04 սեպտեմբեր 2025
Շահերի բախում կա․ ՀԷՑ–ի հայցից ՀՀ կառավարությանը Ստոկհոլմում պաշտպանող փաստաբանական ընկերությունը փոխվել է

ՀԷՑ–ի հայցից ՀՀ կառավարությանը Ստոկհոլմում կպաշտպանի մեկ այլ փաստաբանական ընկերություն:

Կառավարությունը «Arnold & Porter» ընկերությունը փոխարինեց «Folеy Hoag LLP» իրավաբանական–փաստաբանական խորհրդատվություն տրամադրող ընկերությամբ։

«Կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է երևան եկած նոր հանգամանքներով, որոնք, բացահայտված շահերի բախման համատեքստում, խոչընդոտ են հանդիսանում սույն արբիտրաժային գործով Arnold & Porter ընկերության հետ համագործակցության համար»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները