Սեպտեմբերի 4-ին՝ Երևանի ժամանակով ժամը 11:10-ից, հայաստանյան օգտատերերի համացանցում նկատված խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ և պայմանավորված են եղել Google ընկերության մատուցվող ծառայությունների խափանմամբ․ հայտնում է ԲՏԱ նախարարությունը։
Նախարարությունից նշում են, որ ըստ Google-ի տարածած տեղեկատվության՝ խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր: